Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Դանիայի խեղդվող արքայազնին փրկել է սերֆինգիստը

Դանիայի խեղդվող արքայազնին փրկել է սերֆինգիստը
21.12.2015 | 14:54

Ավստրալիայի Գոլդ Կոստ քաղաքում նորզելանդացի Նիկ Մալկոլմը փրկել է Դանիայի գահաժառանգ արքայազն Քրիստիանի կյանքը: Քվիսլենդի նահանգում դանիական արքայական ընտանիքը հանգստանում էր Մերմեյդի լողափին դեկտեմբերի 17-ին: «Մենք տղային ջրից հանեցինք ավելի շուտ, քան իրավիճակը կլրջանար: Նա ինքնուրույն չէր կարող դուրս գալ»՝ ասել է Ստյուարտ Քեյը: Ականատեսների խոսքով՝ Քրիստիանին ստորջրյա հոսանքը բաց օվկիանոս է տարել: Սերֆինգիստը ջրից հանել է արքայազնին և տարել թագաժառանգ Ֆրեդերիկին և նրա տիկնոջը՝ Մերիին: Փրկարարը չի իմացել, որ փրկել է Դանիայի գահի երկրորդ հավակնորդին: Տղան չի վնասվել և արքայական ընտանիքը հաջորդ օրը վերադարձել է լողափ:
Նիկ Մալկոլմը 2014-ին արդեն ջրից հանել էր անգլիացի զբոսաշրջիկ 68-ամյա Ջոն Շերլոկին՝ նրան ևս ստորջրյա հոսանքը քշել էր ափից օվկիանոս:
Քրիստիանը արքայազն Ֆրեդերիկի ու Մերի Դոնալդսոնի ավագ որդին է, նա ծնվել է 2005-ին Կոպենհագենում: Հավանաբար ժամանակին գահ կբարձրանա իբրև Քրիստիան XI: Ավստրալիական ափերին ստորջրյա հոսանքները հայտնվում են քամու ուղղությամբ, մակընթացությունների ու տեղատվությունների ժամանակ, արագ հայտնվում ու անհետանում են և վտանգավոր են ափամերձ հատվածում, կարող են քշել ցանկացած լողորդի՝ անկախ ֆիզիկական որակներից:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ